Երկար սուրբծննդյան ընթրիք
Երկար սուրբծննդյան ընթրիք գերմ.՝ Das lange Weihnachtsmahl | |
---|---|
Կադր «Էստոնիա» ազգային օպերայի թատրոնի ներկայացումից | |
Տեսակ | կամերային օպերա |
Ժանր | օպերա |
Կոմպոզիտոր | Պաուլ Հինդեմիթ |
Լիբրետտոյի հեղինակ | Թորնթոն Ուայլդեր |
Լիբրետտոյի լեզու | անգլերեն |
Սյուժեի աղբյուր | Թորնթոն Ուայլդեր, Երկար սուրբծննդյան ընթրիք |
Գործողությունների քանակ | մեկ |
Գործողության տեղ | Սուրբծննդյան սեղան |
Տևողություն | 55 րոպե |
Կերպարներ | Brandon?, Charles?, Ermengarde?, Geneviève?, Leonora?, Lucia?, Lucia II?, Mother Bayard?, Nursemaid?, Roderick?, Roderick II? և Sam? |
Ստեղծման տարեթիվ | 1961 |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբերի 17, 1961 |
Առաջնախաղի վայր | Մանհայմ, ԳԴՀ |
Երկար սուրբծննդյան ընթրիք կամ Երկար սուրբծննդյան ճաշ (գերմ.՝ Das lange Weihnachtsmahl[1], անգլ.՝ The Long Christmas Dinner), գերմանացի կոմպոզիտոր Պաուլ Հինդեմիթի մեկ գործողությամբ օպերան, ըստ Թորնթոն Ուայլդերի լիբրետոյի, գրված նույն հեղինակի 1960-1961 թվականների պիեսի հիման վրա[2]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին ամերիկացի վիպասան և դրամատուրգ Թորնթոն Ուայլդերը «The Long Christmas Dinner and Other Plays in One Act» ժողովածուում հրատարակել է մեկ գործողությամբ «Երկար սուրբծննդյան ընթրիք» պիեսը[3]։ Պիեսի գործողությունները տևում են 35 րոպե։ Առաջին անգամ կատարվել է 1931 թվականի նոյեմբերի 25-ին Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում՝ Յելի համալսարանի թատրոնում։ «Երկար սուրբծննդյան ընթրիք» պիեսը հայտնի էր թատերական աշխարհում և ոգեշնչման աղբյուր է եղել Օրսոն Ուելսի 1941 թվականին նկարահանած Քաղաքացի Քեյնը կինոնկարի համար։ Ուելսը գրել է՝
Ես ստեղծեցի նախաճաշի տեսարանը, և մտածում էի, որ ես եմ այն մտածել․․․ և երբ համարյա ավարտել էի, հասկացա, որ անխղճաբար գողացել եմ այն։ - Օրսոն Ուելս[3]
|
1950-ական թվականներին Պաուլ Հինդեմիթը ծանոթանալով պիեսի հետ միտք հղացավ օպերա գրել։ Նա առաջարկեց դրամատուրգին լիբրետո գրել[4]։ Թորնթոն Ուայլդերը օպերայի ստեղծման ժամանակ ակտիվ համագործակցել է կոմպոզիտորի հետ, և որոշ հատվածներ փոխել է նրա պահանջով։ Հինդեմիթը պատրաստի լիբրետոն անգլերենից թարգմանել է գերմաներեն։ Օպերան գրված է կամերային նվագախմբի և կլավեսինի համար։
Պաուլ Հինդեմիթի օպերան առաջին անգամ կատարվել է 1961 թվականի դեկտեմբերի 17-ին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Մանհայմ քաղաքի Ազգային թատրոնում[5]։ Դիրիժորը հեղինակն էր, իսկ ռեժիսորը Հանս Շուլերը։ ԱՄՆ-ում օպերան բեմադրվել է կոմպոզիտորի ղեկավարությամբ մեկուկես տարի անց 1963 թվականի մարտի 13-ին Նյու Յորքի Ջուլյարդի դպրոցում։ 2014 թվականի ապրիլի 12-ին Առնե Միկը բեմադրել է օպերան Տալլինի «Էստոնիա» ազգային օպերայի թատրոնում[6]։ Ռուսաստանում բեմադրվել է 2016 թվականի մայիսի 3-ին Կամերային օպերայի առաջին միջազգային փառատոնի ժամանակ Սանկտ Պետերբուրգում[7]։
Օպերան քիչ է կատարվում։ Պնդումներ կան, թե այն առաջին անգամ ձայնագրվել է 2014 թվականին, իսկ ձայնասկավառակը դուրս է եկել 2015 թվականին[8], թեև առաջին ձայնագրությունն եղել է 2006 թվականին[9];
Օպերայի բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երկար սուրբծննդյան ընթրիք» օպերան ամերիկյան Բայարդ հարուստ ընտանիքի պատմությունն է, որը տևում է 90 տարի։ Սուրբծննդյան սեղանի շուրջ, ողջ օպերայի ընթացքում, հերքով հավաքվում և փոխարինում են իրար ընտանիքի տարբեր սերունդներ։ Նրանք քննարկում են իրենց խնդիրները, հարազատների ծնունդներն ու մահերը, ժառանգության ձևակերպումները, իրենց կարիերաները և ամուսնությունները։ Սա ստեղծում է գավառական հարուստ ընտանիքի հանգչող պատմությունը 20-րդ դարի պատմության (Երկրորդ համաշխարհային պատերազմ, Կորեական պատերազմ) ֆոնին։ Գործողության վայրը Բայարդների սեղանատունն է, որը պիեսի սկզբում նորակառույց է։ Պիեսի ավարտին ճասասենյակը դատարկվում է և մնում է միան Էրմենգարդան՝ Բայարդների հեռավոր ազգականը։
Դերերգեր և կատարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեր | Ձայն | Կատարում մարտի 13, 1963[10],դիրիժոր՝ Պաուլ Հինդեմիթ | Տալլինի «Էստոնիա» ազգային օպերայի թատրոն, դիրիժոր՝ Կասպար Մյանդ | Ամերիկյան սիմֆոնիկ նվագախուբ, դիրիժոր՝ Leon Botstein |
---|---|---|---|---|
Լյուչիա | սոպրանո | Lorna Haywood | Յանե Շևչենկո | Camille Zamora |
Լյուչիա II | սոպրանո | Lorraine Santore | Կատի Յաանիմյաէ | Camille Zamora |
Լեոնորա | սոպրանո | Frances Riley | Կռիստել Պյարտնա | Kathryn Guthrie |
Էմմա Բայարդ, Ռոդերիկի մայր | կոնտրալտո | Marilyn Zschau | Աննալիյզա Պիլակ | Sara Murphy |
Էրմենգարդա | կոնտրալտո | Janet Wagner | — | Sara Murphy |
Ժենևևա | մեցցո-սոպրանո | Geraldine McIlroy | Յուուլի Լիլ | Catherine Martin |
Չարլզ | տենոր | Robert White | Օլիվեր Կուուսա | Glenn Seven Allen |
Ռոդերիկ | բարիտոն | John Harris | Ռաունո ԷլպР | Jarrett Ott |
Ռոդերիկ II | տենոր | Clifton Steere | Մարտ Մալդիստե | Scott Murphree |
Սեմ | բարիտոն | Calvin Coots | Անդրես Կյոստեր | Jarrett Ott |
Բրենդոն | բաս | Allan Evans | Մարտ Լաուր | Josh Quinn |
Nursemaid | մեցցո-սոպրանո | Veronica Tyler | Կյայա Կրեյցբերգ | — |
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Long Christmas Dinner. Paul Hindemith. Ruth Ziesak — Ursula Hesse von den Steinen — Herman Wallén — Arutjun Kotchinian — Rebecca Martin — Michaela Kaune — Corby Welch — Christian Elsner. Conductor: Marek Janowski. Orchestra/ensemble: Rundfunk-Sinfonieorchester Berlin. ECHO Klassik 2006 within the category «World Premiere Recording of the Year». CD — 84-page booklet. WER 66762.
- Hindemith: The Long Christmas Dinner. American Symphony Orchestra. Conductor: Leon Botstein. Audio CD (August 3, 2015). Bridge Records, Inc. ASIN: B00ZUNDKC2[11].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Johannes Jansen. Das lange Weihnachtsmahl von Paul Hindemith. Deutschlandradio Kultur. DRadio Wissen.
- ↑ Օպերայի տեքստը ռուսերեն (ռուս.)
- ↑ 3,0 3,1 Eric Specian. The Long Christmas Dinner. Сайт общества Торнтона Уайлдера.
- ↑ The long Christmas Dinner — Das lange Weihnachtsmahl. Schott Music GmbH & Co. KG.
- ↑ Premiere: December 17, 1961 Mannheim, Nationaltheater (D) · Conductor: Paul Hindemith. Schott Music GmbH & Co. KG, 2016.
- ↑ «Eesti Rahvusooper. Pikk jõulueine. Официальный сайт Национальной оперы «Эстония» (Таллинн)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ ««Долгий рождественский ужин» Пауля Хиндемита на сайте театра «Санкт-Петербург Опера»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Paul Hindemith: The Long Christmas Dinner BRIDGE 9449. Bridge Records, Inc.
- ↑ The Long Christmas Dinner. Paul Hindemith. Schott Music GmbH & Co. KG, 2016.(չաշխատող հղում)
- ↑ Dan Dietz. Broadway Musicals, 1910—2007: Casts, Credits, Songs, Critical Reception and Performance Data of More Than 1,800 Shows. McFarland & Company. 2010.
- ↑ «Hindemith: The Long Christmas Dinner. Paul Hindemith (Composer), Leon Botstein (Conductor), American Symphony Orchestra (Orchestra). ArkivMusic». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Skelton, Geoffrey (1992). Long Christmas Dinner, The. In The New Grove Dictionary of Opera. Ed. Stanley Sadie (London). ISBN 0-333-73432-7.
- Amadeus Almanac, accessed 30 October 2008
|